Բարի Գալուստ -_-


Tuesday, May 22, 2018

Սիրո իմ ընկալումը

Կյանքում սիրում եմ երևակայել,  դիմել ռիսկի, օգնել մարդկանց։
Բոլորը արժանի են սիրելու և սիրված լինելու։ Սերը կարող է մարդկանց փոխել։ Այն մարդիկ, ովքեր դեռ չեն ձևավորվել, նրանք ոչինչ չեն կարող տալ իրենց սիրուն։ Ես կարծում եմ, որ զույգերը պետք է լրացնեն միմյանց։ Սերը դա ատելություն է, տխրություն է, հիասթափություն է, սերը ամեն ինչ է։ Եթե մարդ ցանկանում է լինել սիրված ուրիշի կողմից, ապա առաջին հերդին պետք է սովորի սիրել ինքն իրեն։ Սերը անբացատրելի զգացմունք է։ Կարծում եմ, կարելի է մարդուն սիրել առանց ճանաչելու իրեն։ Կարծում եմ, որ հեռավորությունը կարող է ապացուցել, արդյո՞ք իրական է սերը։ 

Friday, May 18, 2018

Thank you letter to my host friend

Hi Ann. I wanna say thank for that time we spent together. Those days were really wonderful. I miss you very much and I count days till our next meeting. I hope, that one day I will be able to come to England and we will meet again. You will show me you country's sightseeings and we will spend good time.
Say hello to your family. Hugs and kisses.


Saturday, May 12, 2018

Ես ընտրում եմ երջանկությունը

Վարպետ Բահուդինը երջանիկ մարդ էր: Նրա դեմքից Ժպիտը երբեք չէր պակասում: Իր ամբողջ կյանքը ներծծված էր տոնի բույրով: Նույնիսկ մահանալիս նա անհոգ ծիծաղում էր: Թվում էր, թե նա վայելում էր մահվան գալը: Աշակերտները խմբած էին նրա շուրջը, և մեկը համարձակվեց հարցնել.
—  Ուսուցի՛չ, ինչպե՞ս է ձեզ միշտ հաջողվում երջանիկ լինել: Ինչու՞ եք ուրախանում այս վերջին րոպեներին:
Ծեր վարպետը ժպտալով պատասխանեց.
— Շատ տարիներ առաջ ես եկել էի իմ վարպետի մոտ: Ես տասնյոթ տարեկան երիտասարդ էի, բայց արդեն խորապես տառապում էի: Վարպետը յոթանասուն տարեկան էր,բայց նա ժպտում էր և ուրախանում հենց այնպես: Ես հարցրեցի նրան.«Ինչպե°ս է դա քեզ հաջողվում»: Եվ նա պատասխանեց. «Յուրաքանչյուր ոք, իր ներսում ազատ է իր ընտրութան մեջ: Սա իմ ընտրությունն է: Ամեն առավոտ, բացելով  աչքերս, ես ինքս ինձ հարցնում եմ, թե որն է ավելի լավ՝ երջանկությո°ւնը, թե° տառապանքը: Եվ, չգիտեմ ինչու, ես միշտ ընտրում եմ երջանկութունը: Իմ կարծիքով դա  բնական է:

Wednesday, May 9, 2018

Վերլուծություն «Անասնաֆերմա»

«Անասնաֆերմա» գրքում կատարվող իրադարձությունները ես նմանեցնում եմ օրեր առաջ տեղի ունեցած «Թավշյա Հեղափոխությանը»:  Ես սիրեցի Ջորջ Օրուելի այս գործը: Պատմվածքը այն մասին է, թե ինչպես են կենդանիները մի գլուխ հավաքվում և հեղափոխություն անում մարդկանց դեմ: Սակայն կենդանիների միասնակությունը մինչև պատմվածքի վերջ մեզ չէր ուղորդում: Ամեն հեղափոխության ժամանակ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր իրենց շահերը ավելի են կարևորում, քան մարդկային հարաբերությունները, ինչպես խոզերը այստեղ: Այսպիսին էր իմ կարծիքը հետևյալ գրքի վերաբերյալ:

Monday, May 7, 2018

Build on a name

I imagine Tatiana Zeleny with blonde, curly, long hair, black eyes, a neat little nose and full lips. She has a beautiful oval-shaped faced and a beautiful figure. I think she is about 21 years old and she is an singer. She has many songs and she is very famous singer in her country. She has many friends. She isn't married to someone, but she has a boyfriend and they are going to marry in 2 weeks. 

Sunday, May 6, 2018

Իմ քայլը

Ես հպարտ եմ, որ հայ եմ: Ես միշտ ցանկացել եմ ապրել արտերկրում և երբեք չեմ պատկերացրել ապագաս Հայաստանում, սակայն թավշա հեղափոխությունը կտրականապես փոխեց կարծիքս և վերաբերմունքս Հայաստանի հանդեպ: